Լեհաստանում երկօրյա սուգ է հայտարարված

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 5, 2012 9:22

Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին կիրակի երկօրյա ազգային սուգ է հայտարարել  երկաթուղային խոշորագույն վթարի պատճառով, տեղեկացնում է պետության ղեկավարի կայքը:

Երկու ուղևորատար գնացք շաբաթ օրը  բախվել են Շեկոցինի բնակավայրի մոտ, որը Վարշավայից 200 կմ հարավ է գտնվում: Երկու գնացքներում 350 ուղևոր կար: Նախնական տվյալներով, գնացքը Վարշավայից դուրս է եկել ոչ իր ուղով ու բախվել է  Պշեմիսլից դուրս եկած հանդիպակաց գնացքին: Պատահարի  շրջանում ուղիների նորոգման աշխատանքներ էին ընթանում: Վթարի պատճառով  16 մարդ է  զոհվել, 57-ը վիրավորվել:

Դիտվել է 1026 անգամ:
Print Friendly

Leave a Reply