Սիրիայում քաղաքացիական պատերազմը հասել է Հորդանանի սահմանին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 5, 2012 9:06

Մարտի 5-ի գիշերը Բաշար Ասադի զորքերն  ու նրա  վարչակարգի հակառակորդները դաժան մարտեր են մղել  Դարա քաղաքի մատույցներում ու Հորդանանի սահմանի շրջանում:

Այդ մասին հայտնել են ընդդիմության ակտիվիստները: Նրանց խոսքով,  ապստամբների  զինված  խմբավորումները գրոհել են սիրիական բանակի մի քանի կետերի վրա: Ինչին ի պատասխան   տանկերն ու հրետանին կրակ են բացել անմիջականորեն թաղամասի բնակչության ուղղությամբ: Ինչպես հայտնել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը, ճշտված տվյալների համաձայն, մարտի 4-ին Ասադին հավատարիմ զինված ուժերը սպանել են 59 մարդու: Նրանց մեծ մասը հրետանու ու հրթիռակոծության զոհեր են:

Դիտվել է 1063 անգամ:
Print Friendly

Leave a Reply