Կոնգոյում պայթյունի հետևանքով 206 մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 5, 2012 8:54

Կոնգոյի հանրապետության մայրաքաղաք Բրազավիլի զինամթերքի պահեստում  իրար հաջորդող պայթյունների հետևանքով  զոհերի թիվը հասել է 206-ի, հայտարարել է նախագահի  աշխատակազմի ներկայացուցիչը:

Նրա խոսքով, շատ շենքեր են վնասվել: Իսկ հարևան Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում, որը Բրազավիլից  բաժանվում  է Կոնգո գետով, հարվածային ալիքով լուսամուտների ապակիներն են ջարդվել: Կինշասայի բնակչության մեջ ահագնանում է տագնապը: Պայթյունը տեղի է ունեցել մարտի 4-ին: «Նախագահի թիկնազորին պատկանող  հրետանային պահեստում իրար հետևից 5 պայթյուն է եղել: Ներկայումս պահեստի արևելյան հատվածում դեռևս հրդեհ է , ինչի հետևանքով պարբերաբար պայթում է մնացած զինամթերքը: Դա թույլ չի տալիս  հրդեհը շիջել: Հարակից տարածքը շրջափակված է:Երկնքում հսկում են  ուղղաթիռները:

Դիտվել է 1151 անգամ:
Print Friendly

Leave a Reply