Այսօր ԱԺ-ում ելույթ ունեցողների մեծամասնությունը դեմ է արտահայտվել արձանագրություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 1, 2009 14:07

ԱԺԱԺ նիստերի դահլիճում այսօր մեկնարկեց «Նախաստորագրված արձանագրությունները և ՀայաստանԹուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը» թեմայով խորհրդարանական լսումները, որը կազմակերպել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը:

Լսումների նպատակ է քաղաքական և հասարակական կազմակերպությունների, քաղաքական հետազոտական կենտրոնների ներկայացուցիչների և փորձագետների մասնակցությամբ բազմակողմանի քննարկում կազմակերպել հրապարակված փաստաթղթերի հիման վրա:

Ինչպես ԱԺ-ից հաղորդում է «Անկախ»-ի լրագրողը, բացման խոսքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ լսումների նպատակը հնարավորություն ընձեռելն է մասնագիտական և քաղաքական տեսանկյունից քննարկելու հարցը:

Լսումներին զեկույցով հանդես են եկել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Արամ Սաֆարյանը, Վահան Հովհաննիսյանը, Էդուարդ Շարմազանովը, փորձագետ Արա Պապյանը: Հարակից 14 ելութ էլ է եղել:

Ելույթ ունեցողների մեծամասնությունը դեմ է արտահայտվել արձանագրություններին, բացի ՀՀԿ, ԲՀԿ և ՕԵԿ ներակայացուցիչներից: Դեմ ելույթները ուղեկցվել են ծափահարություններով:

Տարածաշրջանային ինտեգրացիայի և կոնֆլիկտների լուծման կենտրոնի տնօրեն Լյուդմիլա Հարությունյանի փոխարեն ելույթ է ունեցել ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը՝ նշելով, որ արձանագրություններում առկա են նախապայմաններ, որոնք Թուրքիան միշտ ներկայացրել է, այսինքն՝ Ցեղասպանության  ճանաչումից հրաժարում, սահանների ճանաչում, ԼՂՀ-ի հարկից տարածքներից զորքերի դուսբերում:

«Ակնհայտ մեծ զիջումների փոխարեն Հայաստանը ոչինչ չի ստանում, իսկ սահմանի բացումը Թուրքիայի պարտականությունն է»,-ասել է Թորոսյանը:

Տնտեսագետ Անդրանիկ Թևանյանի պոռթկումը՝ ուղղված ՀՀԿ-ական ներկայացուցիչներին, թե  «էս ինչ օրն եք ընկել, էս ինչ են ձեզ պարտադրում, դուք էլ ասում եք բաներ, ինչին ինքներդ չեք հավատում», փորձել է  հանդարտեցնել ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը:

Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի եւ նախաստորագրված փաստաթղթերի ենթադրական կապի մասին խոսելիս ԱԳ նախարարը նշել է. «Նախաստորագրված փաստաթղթերում որեւէ նշույլ անգամ չկա նախապայմանի, առավել եւս` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն առնչվող: Մենք վստահ ենք նաեւ, որ նախաստորագրված փաստաթղթերը հիմք չեն տալիս կասկածելու, որ հայ ժողովուրդը զրկվում է պատմական արդարությանը հետամուտ լինելու իրավունքից»:

Դիտվել է 1161 անգամ:
Print Friendly

Leave a Reply