Երեկվանից բազմաթիվ ավտոմեքենաներ են մնացել խցանման մեջ ձնարբքի պատճառով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 5, 2012 7:22

Մարտի 4-ին, ժամը 18.20-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին մերկասառույցի հետևանքով խցանման մեջ են մնացել բազմաթիվ ավտոմեքենաներ: Ճանապարհահատվածի մաքրման աշխատանքների իրականացման համար մեկնել են «Դիլիջան ՃանՇին» ԵՎ «Սևան ՃանՇին» ՓԲԸ-ների աշխատակիցները: Ժամը 23.35-ի դրությամբ ավտոճանապարհը մաքրվել է, բոլոր ավտոմեքենաները դուրս են եկել խցանումից և շարունակել ընթացքը:

Մարտի 4-ին, ժամը 22.01-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Հարթավան ավտոճանապարհին ձնարբքի հետևանքով խցանման մեջ են մնացել բազմաթիվ ավտոմեքենաներ: Ժամը 02.00-ի սահմաններում «Էջմիածնի ՃանՇին» ՓԲԸ-ի ուժերով Ճանապարհահատվածի մաքրվել է: 15 ավտոմեքենաները դուրս են եկել խցանումից և շարունակել ընթացքը:

Մարտի 4-ին, ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Մայիսյան-֊Հովունի ավտոճանապարհին ձնարբքի հետևանքով խցանման մեջ են մնացել 6 ավտոմեքենա, որոնցից մեկում գտնվում է հղի կին: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության փրկարարական ջոկատը: Դեպքի մասին տեղեկացվել են «1-02» և «1-03» ծառայությունների հերթապահները: Հասնելով Մայիսյան գյուղ մնացած 3 կմ փրկակարարները անցել են ոտքով:Փրկարարների և «ՃանՇինի» համատեղ ուժերով ավտոմեքենաները դուրս են եկել խցանումից /15 ուղևոր/ և շարունակել ընթացքը: Հղի կնոջ ` 19 ամյա Սարգսյան Ալվարդի առողջական վիճակը բավարար է, բուժօգնությունից հրաժարվել է:

Մարտի 5-ին, ժամը 00.01-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-֊Կապս Ավտոճանապարհի 10֊-րդ կմ-ում ձնարբքի հետևանքով խցանման մեջ են մնացել երկու ավտոմեքենա, : Ժամը 00.51-ին ավտոմեքենաները դուրս են բերվել տեղի ուժերով:

Դիտվել է 773 անգամ:
Print Friendly

Leave a Reply