Սիրիական հատուկ ծառայությունները մաքրում են Հոմսի թաղամասերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 5, 2012 4:45

Սիրիական բանակի էլիտ ձևավորումները վերացնում են Հոմս քաղաքում գրոհայինների վերջին հետքերը: Այս պահի դրությամբ վերացվել և զինաթափել են ահաբեկչական խմբեր Ինշատ և Սուլթանիա շրջաններում, ինչը թույլ է տալիս վերականգնել նավթատար խողովակաշարը, որը Հոմսի նավթամշակման գործարանից գնում է Դամասկոսի արդյունաբերական շրջաններ: Այդ կարևոր վառելիքային զարկերակը  փետրվարին շարքից հանվել էր մի քանի  դիվերսիոն գործողություններից հետո: Մասնագետները կարծում են, որ վերանորոգման աշխատանքները կավարտվեն ամենաքիչը տասը օրում:
Այս ընթացքում  Բաբ-Ամրայի փողոցներից մեկում, որն  ամենաշատն էր տուժել ռազմական գործողություններից , հայտնաբերվել է  115 դիակ, որոնց սպանել էին գրոհայինները: «Ալ Մանար» հեռուստաալիքը, վկայակոչելով սիրիական ռազմական աղբյուրները, հաղորդում է , որ Բաբ-Ամրայի շատ փողոցներ և շենքեր  ականապատված են: Այդ պատճառով սիրիական իշխանությունները Միջազգային Կարմիր Խաչի կոմիտեին  թույլ չեն տալիս բնակչությանը  հումանիտար օգնություն տրամադրել:

Իսկ Լիբիայի հետ սահմանակից շրջաններում շարունակվում են ավազակախմբերի հետապնդումները:

Հոմսից    30 կմ հեռավորության վրա գտնվող Էլ-Կուսեշր քաղաքում տեղական բնակչության աջակցությամբ հայտնաբերվել է ստորգետնյա թունել, որով հարևան լիբիական գյուղերից Սիրիա էր տեղափոխվում  մաքսանենգ զենք: Գրոհայիններին  բռնելուն օգնում են լիբիական բանակի զինծառայողները: Սահմանային Էլ-Կաամի քաղաքի մոտ զինաթափվել են  39 սիրիացիներ, ովքեր փորձել են թաքնվել Լիբիայում: Վադի-Հալեդի շրջանում անվտանգության ուժերը  բռնագրավել են զենքի խոշոր խմբաքանակ, որը տեղի  ծայրահեղականները փորձում էին   տեղափոխել Սիրիա, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Դիտվել է 1197 անգամ:
Print Friendly

Leave a Reply