ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևանում են

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 1, 2009 12:38

osceԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) և Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամանել են Երևան: Համանախագահներն այսօր հանդիպումներ կունենան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Համանախագահներին սպասում են նաև Ստեփանակերտում: ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի խոսքերով` միջնորդները հայտարարել են, որ տարածաշրջան այցի շրջանակներում կլինեն նաև Ստեփանակերտում: Նրա դիտարկմամբ` այս այցը տարբերվում է նախորդներից. առաջին անգամ տարածաշրջան է այցելում ամերիկացի նոր համանախագահը:

Այցը կլինի ճանաչողական. Բրադկեն, ով տարածաշրջանում ճանաչված չէ, կծանոթանա ԼՂՀ ղեկավարության հետ:

Համանախագահները կլինեն նաև Բաքվում: Նրանց այցելությունը նպատակ ունի կողմերին ներկայացնել «մադրիդյան» սկզբունքների նորացված տարբերակը, որը նրանք մշակել են հունիսին Կրակովում կայացած հանդիպմանը, և նախապատրաստել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպումը՝ հոկտեմբերին Քիշնևում:

Դիտվել է 1624 անգամ:
Print Friendly

Leave a Reply