ԱՄՆ-ում հեռուստածրագրերի նկարահանման ժամանակ ուղղաթիռ է ընկել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 4, 2012 14:27

Ամերիկյան Արիզոնա նահանգում հեռուստածրագրերի նկարահանման ժամանակ ուղղաթիռ է ընկել: Նկարահանվում էր կասկադյորական հնարք, սակայն իրավիճակը դուրս եկավ հսկողությունից: Մոտ 60 մետր բարձրունքից օդաչուները կորցրեցին կառավարումը և սարքը մեծ արագությամբ հարվածեց գետնին: Ուղղաթիռում գտնվողները հրաշքով փրկվել են , նույնիսկ հիվանդանոցի կարիք չեղավ, բժիշկները տեղում օգնություն են ցույց տվել տուժածներին: Վթարի պատճառը հայտնի չէ, հաղորդում է “Россия 24”- ը:

Դիտվել է 1454 անգամ:
Print Friendly

Leave a Reply