ԱՄՆ-ում պտտահողմի զոհերի թիվը հասավ 39 մարդու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 4, 2012 13:35

ԱՄՆ պտտահողմի պատճառով զոհերի թիվը հասել է 39 մարդու, հաղորդում է  Reuters-ը:

Բնական աղետի  հետևանքով, որը սկսել էր մարտի 2 -ին, զոհվել են 20 մարդ Կենտուկի նահանգում, 14-ը`Ինդիանայում, երեքը `Օհայոյում և մեկական Ալաբամայում և Ջորջիայում: Բացի այդ տուժել է նաև Թենեսսի նահանգը, սակայն զոհերի մասին այս նահանգում տվյալներ չկան:

Ինդիանայում   փրկարարները հայտնաբերել են երկու տարեկան աղջկա, որի ընտանիքը  պտտահողմի  զոհ է դարձել:

Ինդիանայի Մերիսվիլ քաղաքը համարյա ամբողջովին ավերվել է : Ինդիանայի նահանգապետ Միտչ Դենիելսը  (Mi tch Daniels) ասում է,որ իր աշխատանքային տարիներին սա ամենահզոր պտտահողմն է: Նույն կարծիքին է Կենտուկիի նահանգապետ Ստիվ Բիշերը  (Steve Beshear), ում խոսքերը մեջ է բերել  Agence France-Presse-ը:

ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման  ցավակցել է Ինդիանայի, Կենտուկիի և Օհայոյի նահանգապետերին և հավատացրել, որ անհրաժեշտության դեպքում դաշնային իշխանությունները պատրաստ են  օգնություն տրամադրել:

Ավելի վաղ ԱՄՆ –ի միջին արևմուտքում փոթորկի զոհ դարձան ևս  13 մարդ:Այսպիսով ԱՄՆ-ում մեկ շաբաթվա ընթացքում վատ եղանակի պատճառով  52մարդ է զոհվել: Ազգային օթերևութաբանական ծառայության տվյալների համաձայն Կենտուկիի պտտահողմը  վերջին 24 տարիների ամենահզորն էր, հաղորդում է  Associated Press-ը:

2011 թ., որը  1936 թվականից հետո ամենաավերիչն էր և զոհերի քանակով երրորդը, պտտահողմից զոհվեցին 545 մարդ

Դիտվել է 1324 անգամ:
Print Friendly

Leave a Reply