Կալիֆոռնիայի դատարանը բավարարել է աշխատավայրում ոտնձգությունների համար հայուհու 168 մլն դոլարի հայցը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 4, 2012 13:30

Ամերիկահայ Անի Չոպուրյանն արդեն կորցրել է հաշիվը, թե քանի անգամ է դատարան հայց ներկայացրել` Սակրամենտոյի «Mercy General» հիվանդանոցում բժշկի ասիստենտ աշխատելու երկու տարվա ընթացքում, գրում է «Los Angeles Times Magazine»-ը:

Եղել է առնվազն 18 հայց, հիշում է նա, որոնց մեծ մասը կապված են եղել վիրաբույժերի ծաղրանքի հետ. Նրանցից մեկը մի անգամ նրան հարվածել է ասեղով, ինչպես նաեւ զայրույթի պահին նարկոզի տակ կոտրել է հիվանդի ոտքը, որի սիրտը պետք է վիրահատեին: Մյուս վիրաբույժը, նրա խոսքով, ամեն առավոտ ողջունել է, ասելով` «ես գրգռված եմ» եւ հարվածել հետույքին: Մյուսն ակնարկելով նրա հայկական ծագման մասին` հարցրել է, թե ադյոք նա չի միացել «Ալ Քաիդային»:Հիվանդանոցի մենեջերները դատարանում հայտարարել են, թե Չոպուրյանին աշխատանքից ազատել են պարտականությունները վատ կատարելու համար:

Սակայն երդվյալները Չոպուրյանին, որպես աշխատավայրում ոտնձգության ենթարկվածի, 168 մլն դոլարի փոխհատուցման որոշում են կայացրել:45-ամյա Չոպուրյանը մինչ «Mercy General» -ի վիրաբուժական բաժանմունքում գործի անցնելը, աշխատել է Նոր Անգլիայի եւ Կալիֆոռնիայի չորս հիվանդանոցում, եւ ոչ մի տեղ նման միջավայրի չի հանդիպել, ինչպես «Mercy General»-ում:

NEWS.am

Դիտվել է 1473 անգամ:
Print Friendly

Leave a Reply