Իրանի խորհրդարանում ընտրվել են Կարեն Խանլարյանն ու Ռոբերտ Բեգլարյանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 4, 2012 10:09

Իրանում, մարտի 2-ին կայացած ընտրություններում Իրանի իսլամական հանրապետության խորհրդարանի 9-րդ նստաշրջանի Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավոր է ընտրվել Կարեն Խանլարյանը, հաղորդում է «Երկիր»-ը:

Ինչպես եւ սպասվում էր, այս անգամ եւս հյուսիսային իրանահայությունը կատարելով իր քաղաքացիական ու ազգային պարտականությունը՝ ավելի քան 12 հազար ձայներով մասնակցեց ընտրություններին:

Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ ընտրողների շուրջ 90 տոկոսը, այսինքն՝ 10857 մարդ, քվեարկել է Կարեն Խանլարյանի օգտին:

Ջուղայում պատգամավոր է ընտրվել Ռոբերտ Բեգլարյանը:

NEWS.am

Դիտվել է 938 անգամ:
Print Friendly

Leave a Reply