Լեհաստանում գնացքների ընդհարման արդյունքում զոհերի թիվը հասել է 14 մարդու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 4, 2012 9:33

Լեհաստանի հարավում երկու մարդատար գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 14-ի: Այդ մասին այսօր հայտնել է երկրի ՆԳՆ նախարար Յացեկ Չիխոցկին:

“Այժմ ողբերգության զոհերի թիվը `14 մարդ է, — ասել է նա: —Մենք պետք է սպասենք փրկարարական գործողությունների ավարտին: Դժվար է պատկերացնել կկարողանան փրկարարները այդ մետաղական կույտի մեջ որևէ մեկին գտնել: Ովքեր գիտակցության մեջ էին փրկված են: “.

Շրջանի հիվանդանոց են տեղափոխվել 59 մարդ` տարբեր աստիճանի վնասվածքներով: Գնացքներից տարհանած ուղևորներին, ովքեր կարիք չունեին բուժօգնության կտեղափոխեն մոտակա դպրոցից, ուր նրանց ժամանակավոր տեղավորել էին աղետից հետո:

Տուժածների մեջ արտասահմանցիներ կան, հաղորդել է Զիգմունդ Լուկաշեկը` Շլենի մարզպետը, ուր տեղի է ունեցել աղետը: ” Տուժածների մեջ այլ երկրների քաղաքացիներ կան, մասնավորապես Ուկրաինայի”,-ասել է նա `չհաղորդելով այլ մանրամասներ:

Ինչպես հաղորդում են փոխադրող ընկերությունից, ընդհարված գնացքների վագոններում մոտ 370 մարդ կար, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Դիտվել է 4669 անգամ:
Print Friendly

Leave a Reply