Բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը բեմը համեմատեց գազանանոցի կապիկի վանդակի հետ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 1, 2009 13:02

Այսօրվա թատերական ներկայացումները շատ են, բայց  գերիշխում են անտիֆրիզային ներկայացումները (Mea Culpa, Խաթաբալադա, Մորաքույրը Փարիզից, Ժանգոտ բանալի, Փնտրվում է տղամարդ). անտիֆրիզան թատրոնի մի տեսակ է, երբ մեկ ընդհանուր գաղափարի շուրջ հավաքվում են դերասաններ և իրենց միջոցներով ստեղծում թատերական գործ, որի և’ ներկայացումներն են շատ, և’ տոմսերն են թանկ:

Իսկ խաղարկային ներկայացումները, ինչպես բնութագրում են թատրոնի մարդիկ, ավելի շատ հոգու համար են, քանի որ դերասանը չնչին աշխատավարձ է ստանում իր դերասանական խաղի համար. այստեղ դերասանը խաղում է այն, ինչ իրեն մատուցվում է՝ անկախ նրանից համաձայն է ներկայացման գաղափարի հետ, թե ոչ:

Թատրոնի ներկայացուցիչները «Երկաթ» մշակութային ակումբում երեկ բանավիճում էին՝   որն է լավ՝ խաղարկայի՞ն, թե՞ անտիֆրիզային ներկայացումները: Ներկա էր նաև մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Հրանտ Թոխատյան

«Ես նորմալ եմ վերաբերում անտիֆրիզ ներկայացումներին, դերասաններն այս դեպքում ևս հոգով և զգացմունքներով են առաջնորդվում, բայց անտիֆրիզն այսօր խնդիրներ ունի՝ բեմ վարձել, գումար ծախսել, դրա դիմաց պետք է որ տոմսերը թանկ լինեն»,-ասում է  դերասան Հրանտ Թոխատյանը:

Նարեկ Դուրյան

Բեմադրիչ, դերասան Նարեկ Դուրյանն ասում է, որ բան չի հասկանում թատրոնի այս բաժանումից, ի վերջո նպատակը որակով ներկայացում ցուցադրելն է:

Նիկոլայ Ծատուրյան

Բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը համաձայն է  Դուրյանի կարծիքի հետ, որ կարևորը որակով, բովանդակային թատերական խաղն է, բայց  անտիֆրիզային ներկայացումներում որակի պակաս է տեսնում:

Թատրոնի ներկայացուցիչներն ասում են, որ այսօր 10 ներկայացումից 1-ն է միայն խաղարկային, մնացածը` անտիֆրիզային:

Բանավեճը գնալով թեժանում էր. ոմանք մեղադրում էին հանդիսատեսին, որ այսօր նա պահանջում է ցածրորակ թատերական ներկայացումներ, մնացածներն էլ ասում, որ լավ ներկայացումներ էլ կան:

Երբ ակումբում անջատվեցին տեսախցիկները, ժպտադեմ հայացքով քննարկմանը հետևող նախարարը հեռացավ՝այդպես էլ կարծիք չհայտնելով, իսկ բանավիճող կողմերն ավելի ակտիվացան: Եթե մինչ այդ Ծատուրյանն ուղղակի ակնարկում էր իր որոշ կոլեգաներին, որ նրանք նպաստում են այսօրվա թատրոնի որակի անկմանը` մատուցելով հադիսատեսին «կապիկություն», ապա ակնարկները սկսեցին անուններ դառնալ:

«Գազանանոցում էլ մարդիկ գնում են, կապիկի վանդակի առաջ կանգնում. նույնը  այսօր բեմում է»,-ասաց Ծատուրյանը:

Բանավիճող դերասանները, սակայն, այդպես էլ մի հայտարարի չեկան. կոնյակ խմեցին, խմորեղեն համտեսեցին ու հեռացան:

Դիտվել է 1765 անգամ:
Print Friendly

Leave a Reply