Ինդոնեզիայում երկրաշարժից զոհերի թիվը հասել է 467-ի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 1, 2009 12:09

map-of-sumatraԻնդոնեզիայի Սումատրա կղզում ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը  հասել է 467-ի. այս մաիսն հայտնել է «The Associated Press» գործակալությունը`հղում կատարելով տեղական իշխանություններին:

Մինչ այդ ԶԼՄ-ները հաղորդում էին 220 մարդու մահվան մասին:

Առաջին ցնցումները՝ 7,9 մագնիտուդ ուժգնությամբ, նկատվել էին չորեքշաբթի՝ տեղական ժամանակով 17.16-ին Պարիաման քաղաքից 57 կմ հեռավորության վրա:

Մասնագետները նշել էին ցունամիի հնարավոր ժամերը Ինդոնեզիայի, Հնդկաստանի, Թաիլանդի և Մալազիայի համար:

Երեքշաբթի օրը 8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից առաջացած ցունամիից Սամոայան կղզիներում և Տոնգայում զոհվել էր 84 մարդ:

Կառավարությունը ստեղծել է արտակարգ դրության հանձնաժողով, որում ներգրավվել են 6 նախարարներ, ովքեր առավոտյան մեկնել են դեպքի վայր:

Դիտվել է 1409 անգամ:
Print Friendly

Leave a Reply