Ահմադինեջադի քույրը պարտվել է Իրանի խորհրդարանի ընտրություններում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 3, 2012 22:08

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի  կրտսեր քույրը երկրի խորհրդարանի ընտրություններում անհաջող հանդես եկավ: Այդ մասին մարտի  3 –ին հաղորդել է Associated Press –ը վկայակոչելով Mehr գործակալությանը:

Պարվին Ահմադինեջադը  պատգամավորական թեկնածու էր նախագահի հայրենի քաղաք `Հարմսարից: Քվեարկության արդյունքում  նա ստիպված կլինի իր պատգամավորական աթոռը զիջել ծայրահեղ պահպանողական իր հակառակորդին: Ինչպես նկատում են դիտորդները, քրոջ պարտությունը լուրջ վնաս կհասցնի Մահմուդ Ահմադինեջադի  քաղաքական կարիերային:

Նախագահի հակառակորդները, որոնք սատարում էին Իրանի կրոնական առաջնորդ այաթոլա  Ալի Համենիին, հաղթանակ են տարել նաև շատ ուրիշ ընտրատարածքներում: Ինչպես հաղորդում է Reuters-ը, ձայների պարզագույն հաշվարկի պատճառով, ընտրությունների վերջնական արդյունքները  հայտնի կդառնան միայն մի քանի օր հետո, սակայն արդեն հիմա  առաջատարները երևում են:

ՆԳՆ պահանջով մարտի 2 –ին ընտրատեղամասերի աշխատանքը  հինգ ժամով երկարացվել է, քանի որ ընտրողների մասնակցությունը բարձր է եղել, պաշտոնական տվյալներով` 67 տոկոս:

Ահմադինեջադի կողմնակիցներն ու այաթոլա  Համենիի  աջակիցները միակ խոշոր ուժերն էին, որ մասնակցում էին իրանական ընտրություններին: Ընդդիմությունը` ձախ, լիբերալ և  բարեփոխիչ, ընտրություններին փորձել է  առաջ քաշել իր թեկնածուներին, բայց նրանց ճնշող մեծամասնությանը չեն գրանցել: Արդյունքում գործող իշխանության հակառակորդները համաքաղաքացիներին կոչ արեցին բոյկոտել  քվեարկությունը:

Իրանում հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013 թ.:  Մահմուդ Ահմադինեջադը չի կարող առաջադրվել, քանի որ նա արդեն երկու ժամկետ անընդմեջ ընտրվել է երկրի նախագահ:

Դիտվել է 1360 անգամ:
Print Friendly

Leave a Reply