Փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 3, 2012 20:55

Մարտի 3-ի` ժամը 18.00-ի դրությամբ` հանրապետության միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:
ՈՒշադրություն. Սաստիկ բուքի և վատ տեսանելիության պատճառով փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Շարունակում է փակ մնալ նաև Սելիմի լեռնանցքը:
Սաստիկ բուքի պատճառով դժվարանցանելի է Ալագյազ-Ծաղկահովիտ ճանապարհահատվածը: Բուք է նաև Մեղրիի լեռնանցքում:
Կատարվում են մաքրման և մշակման ինտենսիվ աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով:

Դիտվել է 863 անգամ:
Print Friendly

Leave a Reply