Սպասելի արդյունքներ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 3, 2012 19:50

Հանդբոլի Հայաստանի երիտասարդական առաջնության երկրորդ օրը` մարտի 3-ին, կայացած խաղերում անակնկալներ չգրանցվեցին: ՀՄԴ-ի և Վանաձորի թիմերը, որոնց կազմերում խաղում են Հայաստանի երիտասարդական հավաքականի մեծ թվով թեկնածուներ, վստահորեն` 31:17 (13:6) և 30:16 (16:5) հաշիվներով հաղթեցին ԼՂՀ և Գյումրիի թիմերին: Աջափնյակի թիմն առավելության հասավ Ալավերդիի ընտրանու նկատմամբ`27:14 (16:8): Վաղը կկայանան` ՀՄԴ-Վանաձոր, Լղհ-Գյումրի, Շենգավիթ-Աջափնյակ հանդիպումները:

Դիտվել է 1216 անգամ:
Print Friendly

Leave a Reply