Նիկոլ Փաշինյանի գործն ուղարկվել է դատարան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 30, 2009 18:36

Նիկոլ Փաշինյան«Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի մեղադրական եզրակացությունը հաստատվել է,  և հարուցված քրեական գործն այսօր ուղարկվել է Երևանի Կենտրոն և ՆորքՄարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:

Փաշինյանի դեմ քրեական գործ է հարուցվել ոստիկանության աշխատակցի նկատմամբ կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և 2008թ.-ի մարտի 1-2-ին մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին և 225-րդ հոդվածի 1-ին մասերով:

Դիտվել է 1822 անգամ:
Print Friendly

Leave a Reply