Արծվաբերդ գյուղի մի բնակչի տան գողին կալանավորել են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 3, 2012 13:28
Մարտի 2-ին, ժամը 19.45-ին, Արծվաբերդ գյուղի մի բնակիչ դիմել է ոստիկանության Տավուշի բաժին, որ իր տնից գողացել են ձայնագրիչ, «Նոութ-բուք» համակարգիչ, հեռակառավարման 3 վահանակ, օծանելիք, հուշանվեր-խաչ և լապտեր` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 33-ամյա Դավիթ Չ.-ն:
Գողոնն առգրավված է:
Դավիթ Չ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 1076 անգամ:
Print Friendly

Leave a Reply