Բախվել են «Ռենո» և «Մերսեդես» ու «ՎԱԶ-2107» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները`երկու վարորդ հիվանդանոցում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 3, 2012 13:23
Մարտի 2-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևանի Խանջյան փողոցում իրար են բախվել «Ռենո» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մարտի 2-ին, ժամը 07.10-ի սահմաններում, տաքսի ծառայություններից մեկին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտայում, «Գոլդեն Փելես» հյուրանոցի մոտ, բախվել է կայանված «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով տաքսու վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 1562 անգամ:
Print Friendly

Leave a Reply