Նահանջն անխուսափելի է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 3, 2012 13:27

Թվում էր, թե Հայաստանի ֆուտբոլի հավաքականին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում ետընթաց չի սպառնում, սակայն պարզվում է, որ այդպես չէ: Բանն այն է, որ մեր թիմի համար վարկանիշային են եղել օրերս Կիպրոսում անցկացրած Սերբիայի և Կանադայի հավաքականների հետ հանդիպումները: Ընդ որում, առաջին մրցակիցն իր վարկանիշով անհամեմատ բարձր է, քան երկրորդը: Մինչդեռ, մերոնք սերբերին պարտվել էին 0:2 հաշվով , իսկ կանադացիներին հաղթել 3:1 հաշվով: Սպասվում է, որ Հայաստանի ընտրանին 41-րդից կտեղափոխվի 44-րդ հորիզոնական:

Դիտվել է 914 անգամ:
Print Friendly

Leave a Reply