Հայ շախմատիստի կրկնակի հաղթանակը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 3, 2012 13:14

Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում վրաստանահայ գրոսմայստեր Դավիթ Հարությունյանը, 9 հնարավորից վաստակելով 7 միավոր, դարձել է հաղթող: Նա լրացուցիչ գործակցով շրջանցել է եգիպտացի Բասեմ Ամինին, որը նույնպես 7 միավոր Է վաստակել:

Մինչ այդ Հարությունյանը հաղթել Էր Ռոշֆորի  կայծակնային շախմատի միջազգային մրցաշարում:

Հայաստանը ներկայացնող Գևորգ Հարությունյանը  5 միավորով զբաղեցրել Է 18-րդ տեղը, իսկ բրազիլահայ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը 6 միավորով զբաղեցրել Է 7-րդ տեղը:

Դիտվել է 897 անգամ:
Print Friendly

Leave a Reply