Երկու շաբաթ անց դիակը հայտնաբերվել է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 3, 2012 13:09
Փետրվարի 18-ին, ժամը 19.30-ին, 37-ամյա Աշոտ Մանուկյանը ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում էր տվել, որ հայրը` Կարճաղբյուր գյուղի բնակիչ, 55-ամյա Արամայիս Մանուկյանը, նախորդ առավոտյան, ժամը 10.00-ի սահմաններում, գնացել է Սևանա լիճ՝ ձուկ որսալու, տուն չի վերադարձել և, հավանաբար, ջրահեղձ է եղել:
Որոնողական աշխատանքները շարունակվեցին մինչև մարտի 2-ը. այդ օրը, ժամը 13.55-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Վարդենիսի բաժնի և արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողները  լճի՝ Կարճաղբյուր գյուղին հարակից հատվածից հայտնաբերել են Ա. Մանուկյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Դիտվել է 852 անգամ:
Print Friendly

Leave a Reply