«Զվարթնոց» օդանավակայանում բորտուղեկցորդուհին պատրաստվում էր մաքսանենգ ճանապարհով ոսկեղեն տեղափոխել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 3, 2012 13:04
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևան-Կրասնոդար չվերթով պատրաստվում են մաքսանենգ ճանապարհով ոսկեղեն տեղափոխել: Մարտի 2-ին արդեն օդանավից գծային բաժին բերման ենթարկվեց բորտուղեկցորդուհի Լուիզա Եղիազարյանը: Նրա ձեռքի պայուսակից հայտնաբերվեց վեց փաթեթ, որոնց վրա անուններ էին գրված: Ըստ Եղիազարյանի` նա պետք է թանկարժեք իրերը, առանց մաքսային հսկողության, տեղափոխեր Կրասնոդար և հանձներ տերերին: Այդ ծառայության համար նրան տվել էին 400 դոլար:
Ընդհանուր քաշով մեկ կիլոգրամ 285 գրամ զարդեղենն առգրավվել և ուղարկվել է ապրանքագիտական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 1061 անգամ:
Print Friendly

Leave a Reply