Հայաստանը կմասնակցի Կաննի կինոշուկային

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 3, 2012 12:32

Հայաստանն առանձին տաղավարով արդեն չորրորդ անգամ կներկայանա աշխարհահռչակ Կաննի կինոփառատոնի կինոշուկային: Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, նախատեսվում է  բազմաթիվ նախագծերի ներկայացում` կապված ինչպես անիմացիոն, այնպես էլ գեղարվեստական եւ վավերագրական ֆիլմերի հետ: «Առանձին ծրագրով կներկայացնենք Եղեռնի մասին ֆիլմերը»,- ասաց նա:

Ազգային կինոկենտրոնի տնօրենը տեղեկացրեց, որ հրավերներն արդեն ուղարկել են բոլոր այն ֆոնդերին, հիմնադրամներին, պրոդյուսերներին, ովքեր պետք է մասնակցեն ֆիլմերի շնորհանդեսներին: «Կաննում այս տարի շատ լավ աշխատանք կիրականացնենք»,- շեշտեց Գեւորգյանը:                                               Փառատոնին մասնակցության համար արդեն ուղարկվել եւ առաջին ընտրությունն է անցել հայկական կարճամետրաժ ֆիլմը` Արմեն Բրունոյի «Քո ցավը իմն է» աշխատանքը: «Սպասում ենք ժյուրիի որոշմանը, որից հետո միայն պարզ կդառնա` մեր ֆիլմը կմասնակցի փառատոնին, թե ոչ»,- ասաց Ազգային կինոկենտրոնի տնօրենը:

Կաննի կինոփառատոնն այս տարի կանցկացվի մայիսի 17-26-ը:

Դիտվել է 810 անգամ:
Print Friendly

Leave a Reply