Պան Կի Մունը Սիրիայի իշխանություններին մեղադրել է Հոմսի խաղաղ բնակչությանը չպաշտպանելու մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 3, 2012 12:12

Գլխավոր քարտուղար Պան Կի Մունը Սիրիկայի իշխանություններին մեղադրել է Հոմս քաղաքի խաղաղ բնակչությանը  պաշտպանելու պարտականությունները չկատարելու համար. քաղաքը կառավարական զորքերի եւ ընդդիմադիր զինված գրոհայինների թատերաբեմի էր վերածվել:

Նա նշել է, որ խաղաղ բնակչության շրջանում «լուրջ»  կորուստներ են եղել, ստացվում են «սարսափելի հաղորդումներ զանգվածային մահապատիժների, կամայական ձերբակալությունների եւ տանջանքների մասին», եւ դա «սարսափեցնում է», քանի որ դաժանությունը գործվում է հենց կառավարության կողմից, որը պարբերաբար հարձակման է ենթարկում սեփական ժողովրդին»:

Ավելի վաղ գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Վալերի Ամոսը հայտարարել էր, որ Դամասկոսն իրեն մերժել է մուտք գործել Սիրիա` երկրի բնակիչներին անհրաժեշտ մարդասիրական օգնության ծավալները գնահատելու համար:

Միաժամանակ, ՄԱԿ-ի գրասենյակի դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ Սիրիան գլխավոր քարտուղարի տեղակալի մուտքը չի արգելել: Հակառակը, Դամասկոսն Ամոսին ի պատասխան մարդասիրական առաքելության մասին նրա դիմումի նամակ է ուղարկել, որով ողջունել է նրա այցը եւ խնդրել լրացուցիչ մանրամասներ հայտնել: Սակայն այդ նամակը, ինչպես հաղորդվում է, Ամոսն այդպես էլ անպատասխան է թողել, գրում է «Ռոսբալտը»:

Դիտվել է 1010 անգամ:
Print Friendly

Leave a Reply