Մոդելը 14-րդ հարկից երեխային դուրս է գցել վերջինիս լացի պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 3, 2012 8:49

Ստացած վնասվածքներից երեխան տեղում մահացել է: Փայտացած դիակն առավոտյան դպրոցականներն են հայտնաբերել:

Նիժնի Նովգորոդի 27-ամյա բնակչուհի Եկատերինա Մորկովինան, իր 4-ամսական երեխային դուրս է նետել 14-րդ հարկի պատշգամբից, քանի որ պստիկն ուժգին լալիս էր ու չէր թողնում, որ կինը քնի:

Դուրս նետելով երեխային, մայրը հանգիստ խղճով գնացել է ու քնել:

Ներկայումս գործ է հարուցվել երեխայի մահվան կապակցությամբ: Կնոջը քաղաքային հոգեբուժարան են տարել:  Հետաքննությունը փորձում է պարզել, թե սպանության պահին որտեղ է գտնվել երեխայի հայրը: Ընտանիքը համարվում էր բարեկեցիկ:  Սակայն , առաջնեկի ծնունդից հետո “վայ-մայրիկը” հոգեբուժարանում հաշվառման մեջ էր:

Վերջին տարիներին կինը փորձում էր իր կարիերան կառուցել:Իր արտաքինի շնորհիվ նա նկարահանվում էր տեսահոլովակներում և ամսագրերի համար:

Դիտվել է 1228 անգամ:
Print Friendly

Leave a Reply