Թուրքերի 70 տոկոսը կողմ է հայ-թուրքական արձանագրությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 30, 2009 18:01

Թուրք հասարակությունը՝ հատկապես երիտասարդությունը, ուզում է  ճանաչել հայ ժողովրդին. այս մասին Սիվիլիթաս հիմնադրամի այսօր հրավիրած հանդիպում-քննարկմանն ասաց  Ստամբուլի «Զաման» թերթի լրագրող Յավուզ Բայդարը:

«Հասարակությունների ճանաչման գործընթացը դժվար ու դանդաղ պրոցես է, բայց հասարակությունը գիտակցում է, որ այլևս այսպես ապրել հնարարավոր չէ, և պետք է ճանաչման գործընթացում այս խնդրի ընկալման ձևը գտնել»,-ասաց լրագրողը:

Հանդիպմանը մասնակցող մյուս բանախոս, հասարակական գործիչ Ալեքս Սարդարի դիտարկմամբ՝ հայ-թուրքական հարաբերություններում հարկ է պարզել`ինչ է ուզում թուրքը հայից և հայը`թուրքից:

Բայդարն ասաց, որ թուրքերի համար դժվար է դիմակայել մի բանի, որի մասին դեռ ոչինչ չգիտի և ևս մեկ անգամ շեշտեց, որ թուրք հասարակության շրջանում պատմության հանդեպ հետաքրքություն կա:

Սիվիլիթաս հիմնադրամի նախագահ, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հարցին ի պատասխան, թե թուրքերի որն մասն է կողմ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններին, լրագրող Յավուզ Բայդարը ասաց, որ մոտ 70 տոկոսը:

Դիտվել է 1326 անգամ:
Print Friendly

Leave a Reply