Կինը ծննդաբերեց ամուսնու թաղումից 5 ժամ հետո

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 3, 2012 8:32

Մեծ Բրիտանիայում սգացող հարսնացուն ծննդաբերեց  երեխայի հոր թաղումից մի քանի ժամ անց:

Անգլիայի 26-ամյա բնակչուհի Մերտիր-Թիդվիլ Քելլի Ջոնսը մայրիկ է դարձել ավտովթարում զոհված ամուսնու թաղումից հետո:

Կինը 8-ամսական հղի էր, երբ նրա սիրեցյալը` 17-ամյա Ռիկի Նորմանը, որը ինժեներ էր, զոհվեց ավտոճանապարհային պատահարի ժամանակ: Ավտոմեքենայի դիմապակու  կողմից բեռնատար էր բախվել:

Արքայազն Չարլզի անվան հիվանդանոցի բժիշկները փորձեցին կնոջն արգելել թաղմանը մասնակցել, սակայն,  Քելլին անդրդվելի էր: Նա կարողացավ դիմանալ թաղման ողջ արարողությանը, իսկ երբ  ծաղիկներ էր  դնում սիրեցյալի գերեզմանին, նրա մոտ ծննդաբերական ցավեր սկսվեցին:

Քելլին  մի քանի ժամից աղջիկ ունեցավ:

Ողբերգական դեպքից մեկ օր առաջ երեխայի հայրը իր դստեր համար անուն էր ընտրել` Ավա Ռիկի Լի-Ջոնս:

“Ես կարծում եմ, որ դա իմ սիրելիի հրաժեշտի նվերն էր”,ասել է երիտասարդ մայրիկը:

Դիտվել է 1326 անգամ:
Print Friendly

Leave a Reply