Ճապոնիայում ավերված տների բեկորներից պատրաստվել են հազարավոր թավջութակներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 3, 2012 9:35

Ճապոնիայում անցյալ տարվա մարտի 11-ի  հզոր  երկրաշարժի և ցունամիի հետևանքով ավերված տների և այլ փայտյա շինությունների բեկորներից պատրաստվել են հազարավոր թավջութակներ, հաղորդել են ճապոնական ԶԼՄ-ները:

Առաջին պատրաստված երաժշտական գործիքով, սարսափելի ողբերգության տարելիցի օրը, ելույթ կունենա իսրայելցի հայտնի թավջութակար Իվրի Գիլտիսը:

Բոլոր գործիքները սարքել են Հոնսյու կղզու հյուսիս-արևելքի Իվանտե նահանգի Ռիկուձենտակա քաղաքի վարպետները, որտեղ գտնվում է անցյալ տարվա բնական աղետից Ճապոնիայի վերականգնման յուրօրինակ  խորհրդանիշ միակ գոյատևած սոճին, որը դիմակայել է Խաղաղ օվկիանոսի այդ ափի ավերիչ ցունամիին :

Իվրի Գիլտիսը կբացի մարտի 11-ի բնական աղետի հիշատակի համերգը: Կմասնակցեն ինչպես արհեստավարժներ այնպես էլ սիրողական երաժիշտներ,  նաև  ճապոնական երաժշտական դպրոցների աշակերտներ`բոլորը կնվագեն հատուկ սարքված թավջութակների վրա:

89-ամյա  իսրայելցի հայտնի թավջութակարը, որը աշխարհի ամենատարեց կատարողներից է, ամբողջ անցյալ տարվա ընթացքում սատարել է ճապոնացիներին և բարեգործական համերգներով հանդես եկել տարհանված շրջաններում, որտեղ հազարավոր մարդիկ ամիսներ շարունակ անց են կացրել առանց ծածկի: 

Դիտվել է 1150 անգամ:
Print Friendly

Leave a Reply