ԱՄՆ-ի հարավում պտտահողմը քաղաք է ավերել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 3, 2012 8:10

ԱՄՆ-ի հարավային շրջանների վրա  գրոհած պտտահողմը գործնականում ավերել է Մերիսվիլ քաղաքը (Ինդիանա նահանգ): Տուժել են նաևԹեննեսին, Կենտուկին, Ալաբաման ու Օհայոն:

Զոհերի մասին տեղեկություններ չկան:

“Փողոցներում շինարարական աղբ է: Շենքերի տանիքները քանդվել են, փողոցներով անցնել անհնար է, ամենուր տապալված ծառեր են: Կոմունալ ծառայությունների աշխատակիցները փորձում են ինչ-որ կերպ կարգավորել իրավիճակը”,ասել  են Թեննեսիի փրկարարական ծառայությունից: Հազարավոր տներ հոսանքազրկվել են, քանի որ հիմնական  հոսանքալարերն արտաքին` վերգետնյա տեղադրության են, ուստի  ուժեղ քամուց կտրտվում են:

ԱՄՆ-ի հարավային շրջաններն ավելի աղքատ են : Ասյ շրջաններում  հաճախ են  բնակլիմայական զանազան աղետներ լինում:

Դիտվել է 1104 անգամ:
Print Friendly

Leave a Reply