Ճապոնացիները մտադիր են 2050-ին տիեզերական վերելակ ստեղծել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 3, 2012 7:56

Ճապոնական Obayashi ընկերությունը մտադիր է 2050-ին տիեզերական վելեակ գործարկել, որը ուղևորներին և  բեռ  կտեղափոխի Լուսնի մոտ ձգվող ածխածնային նանոխողովակների ժապավենով: Տրանսպորտային նոր միջոցի արագությունը կկազմի ժամում 200 կմ, ուղևորությունն ընդամենը մեկ շաբաթ կտևի: Իսկ տրանսպորտային միջոցի էներգիան կապահովվի արևային մարտկոցներով: Գաղափարը գոյություն ուների դեռևս հեռավոր 1895-ից, երբ ռուս գիտնական Կ. Ցիոլկովսկին ձևակերպեց Երկիր մոլորակի մակերևույթից  գեոստացիոնար ուղեծիր ստանալու համար աշտարակի գաղափարը  : Այն ժամանակից ի վեր այդ գաղափարը բազմիցս է արծարծվել  գիտական ֆանտաստիկայում, իսկ վերջին տարիներին ամերիկյան  ՆԱՍԱ գործակալությունում հաճախ են կոնֆերանսներ լինում գաղափարն իրականացնելու շուրջ:

Դիտվել է 1193 անգամ:
Print Friendly

Leave a Reply