Այսօր Ռուսաստանում “լռության օր” է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 3, 2012 7:33

Այսօր Ռուսաստանի նախագահի ընտրության քվեարկությունից առաջ հայտարարված է “լռության օր”: Արգելված է   բարձրագույն պաշտոնի համար  քարոզի ցանկացած ձև:

Օրենքի համաձայն,  քարոզի նյութերը (պաստառներ, գովազդային վահանակներ), որոնք վաղ են տեղադրվել, կմնան իրենց տեղում, եթե ընտրատեղամասից 50 մ հեռավորության վրա են գտնվում:

Ռուսաստանի նախագահի թեկնածուներն են` ՌԴ վարչապետ Բ.Պուտինը, կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը, ՌԼԴԿ նախագահ  Վ.Ժիրինովսկին, “Արդար Ռուսաստան” կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովն  ու գործարար-միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը:

Նախագահ է ընտրվելու 6 տարի ժամկետով: Նախագահական հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2018-ին:

Դիտվել է 6484 անգամ:
Print Friendly

Leave a Reply