«Nestle»-ն ազատվում է քիմիայից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 3, 2012 7:18

«KitKat», «Smarties» արտադրողը հրաժարվում է կասկածելի քիմիական նյութերից ու գործնականորեն, բոլոր գունանյութերից, որոնք մինչ այսօր կիրառվում էին արտադրության մեջ:

«Nestle»-ն հրուշակեղենի առաջին խոշոր արտադրողն է, որը հրաժարվում է արհեստական, հոտավետ ու ներկանյութերից, կոնսերվանտներից, որոնք կարող են վնաս պատճառել մարդու օրգանիզմին:

Աշխատանքային նոր մակարդակ դուրս գալու համար, «Nestle»-ի մասնագետները ստիպված էին 79 արտադրատեսակի բաղադրատոմսերը փոխել: Մոտ 80  պոտենցիալ թունավոր նյութ փոխարինվել են ավելի օգտակար հումքերով, ինչպիսին գազարն է, բազուկը:

Ի դեպ առաջինը փոփոխության է ենթարկվել փոքրիկների համար նախատեսված արտադրանքի բաղադրությունը:

Դիտվել է 1236 անգամ:
Print Friendly

Leave a Reply