ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության ՄԱԿ-ի անդամակցության քսանամյակի կապացությամբ

Պաշտոնական, Օրվա լուր | | March 2, 2012 20:49

2 մարտի 2012թ.

Այս օրը պատմական է հայ ժողովրդի համար։ Նորանկախ Հայաստանը, առաջնորդվելով համամարդկային արժեքներով և խաղաղ համակեցության հիմնարար գաղափարով, քսան տարի առաջ միացավ միավորված ազգերի ընտանիքին։

Հայաստանը  պատվով է ընդունել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները, որոնք համահունչ են մեր ժողովրդի իղձերին:

Երկու տասնամյակների ընթացքում Հայաստանն իր շարունակական նպաստն է բերել ՄԱԿ-ի  նպատակների իրականացմանը՝ միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանմանը, խաղաղ միջոցներով  և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա վեճերի կարգավորմանը, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի հարգման հիման վրա պետությունների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը, տնտեսական, սոցիալական, մշակութային եւ մարդասիրական խնդիրների լուծման ուղղությամբ միջազգային համագործակցությանը, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի խթանմանը:

Հայաստանը շարունակելու է իր ակտիվ ներգրավվածությունը ՄԱԿ-ի գործունեությանը` միջազգային հանրության համատեղ ուժերով նպաստելով մարդկության առջեւ ծառացած մարտահրավերների դիմագրավմանն ու խնդիրների լուծմանը, մարդկության համար առավել խաղաղ, անվտանգ, ապահով եւ արժանապատիվ ապագայի կերտմանը:

 

 

 

Դիտվել է 1657 անգամ:
Print Friendly

Leave a Reply