«Կետսանա» թայֆունն արդեն հասել է Վիետնամ. կան զոհեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 30, 2009 17:46

Ջրհեղեղը ՎիետնամումԱվերիչ «Կետսանա» թայֆունը, որը Ֆիլիպիններում դարձել է 240 զոհերի պատճառ, արդեն հասել է Վիետնամ: Զոհվել է արդեն 22 վիետնամցի: Վիետնամի կառավարությունն արդեն տարհանել է 6 կենտրոնական նահանգների 170.000 բնակիչների և չնայած ձեռնարկված միջոցներին` հնարավոր չի եղել խուսափել զոհերից:

BBC-ի փոխանցմամբ` զոհեր կան Դանանգ, Բին ԴԻն, Կուանգ Նգայ և Կուանգամ նահանգում, որտեղ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից համաշխարհային ժառանգություն համարվող հնագույն քաղաք Հոյ Անը:

Կեստանա փոթորիկը, որի արագությունը հասնում է 100 կմ/ժամի, Ֆիլիպիններ է հասել շաբաթ օրը արևելքից: 12 ժամվա ընթացքում Մանիլայում տեղացել են 40 սմ տեղումներ, այն դեպքում երբ սեպտեմբերի տեղումների նորման 39 սմ է:

Ֆիլիպիններում ջրհեղեղի պատճառով անտուն է մնացել շուրջ 450 հազար մարդ: Ֆիլիպինների նախագահ Գլորիա Արրոյոն հայտարարել է, որ նախագահական Մալականանգ պալատը բաց է լինելու հեղեղումներից անտուն մնացած մարդկանց համար:

Դիտվել է 1304 անգամ:
Print Friendly

Leave a Reply