Պայքարը կշարունակեն վեցը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 2, 2012 17:32

Հայաստանի հավաքական թիմերի Երևանի նախապատրաստության կենտրոնում այսօր մեկնարկեց մինչև 1994 թվականը ծնված պատանիների հանդբոլի մեր երկրի առաջնությունը: Պայքարի ոլորտ է ներգրավվել 7 թիմ: Թիմերը տեղաբաշխվել են երկու ենթախմբերում: Առաջինում հանդես են գալիս ՀՄԴ-ի, Վանաձորի, ԼՂՀ, Գյումրիի, երկրորդում` Շենգավիթի, Աջափնյակի, Ալավերդիի հավաքականները: Խմբային մրցաշարերի ավարտից հետո, մարտի 5-6-ին միմյանց հետ ուժերը կչափեն ենթախմբերում միևնույն տեղերը գրավողները:

Երկրորդ շրջանում Հայաստանի առաջնության պարգևները կվիճարկեն 6 լավագույն թիմերը:

Առաջնության առաջին օրը գրանցվեցին այսպիսի արդյունքներ. ՀՄԴ – Գյումրի` 34:8 (16:3), Վանաձոր – ԼՂՀ` 34:22 (21:14), Շենգավիթ – Ալավերդի` 32:14 (19:6):

Դիտվել է 1081 անգամ:
Print Friendly

Leave a Reply