Սիլվա Համբարձումյան. «Պետք է տեսնեն, թե ով է ուզում դառնալ ԳԱԱ թղթակից անդամ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 2, 2012 16:41

Գործարար Սիլվա Համբարձումյանն առաջիկայում կբարձրաձայնի, թե որ կուսակցությանն է միանում:

Նա նաև  կհրապարակի դատարանի որոշմամբ իրեն տրամադրված «Մարիոթ» հյուրանոցում 2011 թ. նոյեմբերի 14-ին տեղի ունեցած միջադեպի տեսաձայնագրությունը, որում պարզ երեւում է, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ինչպես է իրեն հարվածում և  նվաստացնում։

«Տեսագրության մեջ մանրամասն երեւում է ես ում հետ եմ նստած, ինքը ում հետ եկավ ու ոնց մոտեցավ ինձ։ Ես այդպես մանրամասն չէի հիշում, բայց հիմա որ նայում եմ, զարմացած եմ։ Ես ավելի մեղմ էի ներկայացրել միջադեպը»,- ասում է Համբարձումյանը։
Նա զարմանում է, թե ՀՔԾ-ն ինչպե՞ս է որոշել, որ Սյունիքի մարզպետի գործողություններում հանցակազմ չկա։

«Պետք է տեսնեն, թե ով է ուզում դառնալ մեր պատմական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ»,- ասաց գործարար Սիլվա Համբարձումյանը «Անկախ»-ի հետ զրույցում։

Նշենք, որ  Սիլվա Համբարձումյանի և Սյունիքի մարզպետի ընդհարումը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Համբարձումյանը հայտարարել է, որ Լիճվազք- Թեյի իր ոսկու հանքից Սյունիքի մարզպետը գողացել էր իր 102 մլն դրամ արժողությամբ սարքավորումը և  այժմ այն գտնվում է «Գեղվա ձոր» հանքավայրում։

Դիտվել է 1296 անգամ:
Print Friendly

Leave a Reply