Հայ-թուրքական սահմանի բացմամբ Վրաստանը կունենա տնտեսական կորուստ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 30, 2009 17:36

ՀՊՃՀ «Պատմության և քաղաքագիտության» ամբիոնի վարիչ Սիրակ Հովհաննիսյանն այսօր հրավիրած կլոր սեղան-քննարկմանն ասաց, որ Վրաստանը Հայաստանին պահում է աշխարհագրական պատանդի կարգավիճակում: Հիշեցնելով 1894թ. Համիդյան ջարդերից մինչև Ղարաբաղյան պատերազմի ժամանակահատվածը `նա ասաց, որ Վրաստանի վարած այժմյան քաղաքականությունը հակահայկական քաղաքական շղթայի շարունակությունն է:

Ըստ Հովհաննիսյանի`Վրաստանը Հայաստանին ոչ բարեկամ է, ոչ էլ թշնամի, սակայն ցանկացած պահի կարող է հակառակորդի դերում հանդես գալ:

«Ադրբեջանն ու Վրաստանը որպես պետություն կայանալու համար իրենց փորձարկումներն անում են Հայաստանի համբերատարության վրա և տարբեր առիթներ են գտնում` իրենց գործունեությունը միջազգային հանրության առաջ արդարացնելու,-ասաց նա,-Հայաստանի և Վրաստանի շահերը հիմնականում բախվել են, ոչ  թե համադրվել»:

Հիշեցնելով հայ-վրացական սահմանում` Բավրայում տեղի ունեցած դեպքերը (http://ankakh.com/?p=15380)` Հովհաննիսյանն ասաց, որ խնդրի լավագույն լուծումը կլինի ՄԱԿ-ի կողմից հատուկ հանձնաժողովի ստեղծումը, որը կմիջնորդի սահմանի խնդրի լուծմանը`հաշվի առնելով պետությունների պատմական անցյալը:

Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Մանվել Չոբանյանն էլ ասաց, որ  սահմանի բացումը ձեռնտու չէ Վրաստանին, քանի որ այսկերպ ունենալու է ֆինանսական մուտքի նվազում:

«Ամեն դեպքում Վրաստանը կշարունակի պահել իր տարածաշրջանային կարգավիճակը»,- ասաց նա:

Չոբանյանը բացառեց ապագայում Ռուսաստանի հավանական հրահրմամբ հայ-վրացական և ռուս-վրացական պատերազմի հավանականությունը` հիշեցնելով, որ ռուսական ռազմական բազաները տեղադրված են Հարավային Օսիայում և Աբխազիայում, իսկ ամերիկյան ռազմական բազաները`Մառնեուլիում:

Դիտվել է 1304 անգամ:
Print Friendly

Leave a Reply