Վահան Հովհաննիսյան:«Էդ դեպքում առաջին նախագահն էլ այն անտանելի բեռն է, որի պատճառով խորտակվում են այդ երկու նավերը»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 2, 2012 16:37

ՀԱԿ հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե Հայաստանի երկրորդ նախագահը խորտակված նավ է, իսկ երրորդը` խորտակվող, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ավելացրեց. «Էդ դեպքում առաջին նախագահն էլ այն անտանելի բեռն է, որի պատճառով խորտակվում են այդ երկու նավերը»:

Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ  Հովհաննիսյանն անդրադարձավ նաև համամասնական ցուցակներին: Նա հայտնեց, որ իրենց ցուցակը դեռևս մշակման փուլում է, ապա ավելացրեց, որ թերահավատորեն է վերաբերում մյուս կուսակցությունների այն «ամբագոռգոռ» հայտարարությունների, թե իրենց ցուցակներում գործարարներ չեն լինելու: «Նախ, Հայաստանում հստակ չէ` ով է գործարար, ով` ոչ,-ասաց նա,-եթե այդպես մտածենք, ապա գործարարներ չեն միայն դասախոսները, բժիշկները, այն էլ նրանք, ովքեր ադմինիստրատիվ աշխատանք չեն կատարում»:

Ըստ Հովհաննիսյանի, խնդիրը չպետք է լինի այն` գործարարներ կան ցուցակում, թե ոչ, այլ այն, որ այդ գործարարները, խորհրդարան գալով, դադարեն զբաղվել գործարարությամբ: «Ցուցակները զուլալ պահելու խոստումները իրական կյանքում ռեալ չեն»,-կարծում է նա:

Մյուս ծայրահեղությունն էլ, ըստ Հովհաննիսյանի, այն է, որ հաճախ մարդու ունեցվածք ունենալը խառնում են բիզնեսի հետ:

Դիտվել է 1086 անգամ:
Print Friendly

Leave a Reply