Լարիսա Ալավերդյանն ամաչում է խորհրդարանում կատարվածի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 2, 2012 16:09

«Այն, ինչ տեղի է ունենում մեր խորհրդարանում, պետք է մտահոգի բոլորիս, քանի որ դա վերին աստիճանի անհանգստացնող է,-այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը,-ես ամաչում եմ այն ամենի համար, ինչ տեղի է ունենում այնտեղ»:

Անդրադառնալով քառօրյայի կարևորագույն օրինագծերից մեկին` «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին»,  Ալավերդյանը նշեց, որ այն միտված է արդարացնելու 2008-ի մարտի 1-ի իրադարձությունները: Պատգամավորը ևս մեկ անգամ շեշտեց բանակի ներգրավվածության անօրինականությունը քաղաքական գործընթացներին:

Իսկ օրինագծի քվեարկությունից հետո որոշ ՀՀԿ-ական պատգամավորների կողմից անմիջապես դահլիճը լքելու վերաբերյալ Ալավերդյանը նկատեց. «Փաստորեն, խորհրդարանի ղեկավարն անզոր եղավ նրանց պահել, իսկ պատգամավորները դրանով ցույց տվեցին, որ անում են այն, ինչ ուզում են»:

Հարցին, թե արդյո՞ք Լարիսա Ալավերդյանն առաջիկայում բացառում է ՀՀԿ-ին միանալու կամ նրա հետ համագործակցելու հնարավորությունը, նա պատասխանեց. «Հնարավոր է, բայց միայն այն դեպքում, երբ ՀՀկ-ն դառնա «Ժառանգություն»:

Դիտվել է 956 անգամ:
Print Friendly

Leave a Reply