Ռուբեն Հայրապետյանը փոխել է մտադրությունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 2, 2012 16:39

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, կազմակերպության շտաբ-բնակարանում հանդիպելով զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, հիմնականում անդրադարձավ օրերս Կիպրոսում Հայաստանի ազգային հավաքականի անցկացրած  երկու հանդիպումներին: Հիշեցնենք, որ մերոնք սերբերին պարտվել էին 0:2, իսկ կանադացիներին հաղթել 3:1 հաշվով:

ՀՖՖ նախագահը հայտնեց, որ հատկապես ուրախ է, որ Սերբիայի հավաքականի հետ խաղադաշտ դուրս եկել անփորձ ֆուտբոլիստներ և նրանց կարողությունները ստուգելու հանարվորություն է եղել: Այդ որոշումը կայացրել է մարզիչը: Իսկ մյուս խաղում հանդես են եկել հիմնական կազմի խաղացողները: Թերևս, պատճառտն այն է եղել, որ կանադացիների հետ հանդիպումը վարկանիշային է եղել: Հայրապետյանը գոհունակությամբ հայտնեց, որ երկրորդ խաղում իրեն լավագույնս է դրսևորել թիմի նորեկ` Ամստերդամի «Այաքսի» հարձակվող Արազ Օզբիլիսը: Առաջին հանդիպման մասնակից, իրանական «Պեյկանում» ելույթ ունեցող Գրիգոր Գրիգոր Մելիքսեթյանի խաղից դժգոհելով, Հայրապետյանը չթաքցրեց, որ ինքը նպատակահարմար չի գտնում, որ նա հանդես գա մեր թիմում: Այդուհանդերձ, ՀՖՖ նախագահն այն կարծիքին է, որ, եթե հավաքականի մարզիչը համարի, որ նա պետք է թիմին, ապա ինքը չի արգելի: Հոլանդական «Ցվոլլեի» ֆուտբոլիստ Նորայր Մամեդովի հավաքականին չմիանալու առիթով էլ ՀՖՖ նախագահը նշեց, որ նա իր ցանկությամբ այլ ազգանուն է կրելու և մայիսին կգա հավաքական:

Ի դեպ, Հայրապետյանը պարզաբանեց, որ  ֆեյսբուքի իր էջի միջոցով երկար ժամանակ է պատասխանում է ֆուտբոլասերների հարցերին, բայց քանի որ անդուրժելի են դարձել անհարկի վիրավորանքները, դատարկաբանությունները և դրանց թիվը  գնալով շատացել է, փոխել է մտադրությունը`  որոշել ով փակել այդ էջը: Իսկ հետաքրքրասերներն նա առաջարկեց իրենց հարցերն ուղղել ՀՖՖ մամուլի քարտուղարությանը:

Դիտվել է 1103 անգամ:
Print Friendly

Leave a Reply