Ադրբեջանում կստեղծվի Ղարաբաղ այցելած մարդկանց «սև ցուցակ»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 30, 2009 17:23

Ադրբեջանցի պատգամավոր Զախիդ Օրուջն առաջարկել է ստեղծել առանց պաշտոնական Բաքվի թույլտվության Լեռնային Ղարաբաղ այցելած անձանց «սև ցուցակ». այս մասին հաղորդում է «day.az»-ը:

«Ղարաբաղ այցելած Ադրբեջանի քաղաքացիները պետք է օրինական կերպով պատիժ ստանան, իսկ օտարերկրացիների մուտքը  Ադրբեջան պետք է արգելվի»,- հայտարարել է Օրուջը այսօր Միլի մեջլիսում:

Դիտվել է 1316 անգամ:
Print Friendly

Leave a Reply