Գողանալ, ռիսկի դիմել` ապրելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 2, 2012 15:12

Արևմուտքի լրագրողներն ապշահար էին եղել իմանալով, որ չինական գավառներից մեկի բնակիչները ստիպված են բնական գազ գողանալ  ու կյանքը վտանգելով այն պոլիէթիլենե տոպրակներով տեղափոխել` բնակարանը տաքացնելու համար: Շանդուն գավառի աղքատ բնակիչները, որոնք չեն կարող իրենց թույլ տալ ջեռուցման համար վճարել, գազ են հավաքում Բինչժոու  հին ձեռնարկությունից: Գազը կուտակում են նման տոպրակների մեջ, բերում- հասցնում են տուն ու միացնում գազօջախին ու վառարանին: Մեկ տոպրակը (6մ երկարությամբ և 1 մ տրամագծով) բավականացնում է 5 օր:

Ձեռնարկության նեևրկայացուցիչներն ասում են, որ բազմիցս են տեղաբնակներին զգուշացրել  նման զբաղմունքի վտանգի մասին, սակայն ոչ ոք չի կամենում հրաժարվել  սնունդ եփելու  և տունը տաքացնելու գործնականում միակ աղբյուրից:

Դիտվել է 1129 անգամ:
Print Friendly

Leave a Reply