Հայաստանի համար ձեռնտու կլինի Թուրքիայից ավտոպահոստամասեր ներկրելը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 30, 2009 17:13
Գագիկ Աղաջանյան

Գագիկ Աղաջանյան

«Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում հայկական արտադրանքի որակն ավելի կբարձրանա ու կհամապատասխանի միջազգային չափանիշերին»,-այսօր վերլուծելով հայ-թուրքական արձանագրությունները՝ասաց Տնտեսագիտական համալսարանի մարկետինգի ամբիոնի դոցենտ Գագիկ Վարդանյանը: «Առաջին հերթին սահմանների բացումը կզարգացնի Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքները»,-նշեց նա:

«Ապավեն» ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանի կարծիքով՝ սահմանների բացումը միայն դրականորեն կանդրադառնա Հայաստանի վրա: «Բավական է միայն մտածել՝ Թուրքիայի համար ձեռնտու է 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանի շուկա՞ն, թե՞ մեզ համար` 65մլն-անոց թուրքական շուկան»,-ասաց Աղաջանյանը:

Վարդանյանի կանխատեսմամբ՝Թուրքիայի տնտեսությունը ևս աճ կգրանցի՝ մոտ 1 տոկոսի չափով: Իսկ թե Հայաստանում որքան տնտեսական աճ կգրանցվի, Վարդանյանն ասաց, որ մի ամբողջ հետազոտական ինստիտուտ պետք կլինի՝ նման հաշվարկներ անելու համար:

«Միանշանակ է, որ կզարգանա նաև հայկական միջին բիզնեսը. այս ամենը նման է մի քանի տարի առաջ հացի արտադրությանը, երբ հերթ էինք կանգնում հաց գնելու համար, տեսականի չկար, իսկ երբ շուկան բաց թողնվեց, այն զարգացավ ու բարձրացավ որակը»,-ասաց Վարդանյանը:

Վարդանյանը սահմանների բացման առավելություններից մեկը համարեց այն, որ Հայաստանը կարող է օգտվել Թուրքիայի ավտոպահեստամասերի մեծ արտադրությունից ու էժան գներով ներկրել Հայաստան, ինչն ավելի ձեռնտու կլինի, քան ինչ-որ այլ երկրից ավտոմեքենա ներկրելը:

Դիտվել է 1529 անգամ:
Print Friendly

Leave a Reply