Դեմի Մուրը դուրս է գրվել կլինիկայից, որտեղ բուժվում էր անորեքսիայից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 2, 2012 14:50

Ճանաչված դերասանուհին, որն անձնական կյանքում ճգնաժամ է ապրում, դուրս է գրվել հիվանդանոցից ու մեկնել հանգստանալու: Մուրը կլինիկայում վերականգնողական կուրս էր անցնում:

Ճանաչված դերասանուհին շուրջ մեկ ամիս է անցկացրել հիվանդանոցում:  Երրորդ ամուսնուց` Էշտոն Կատչերից,  բաժանությունը դերասանուհին շատ ծանր տարավ,  դեղորայքային  ու զվարթացնող գազով թունավորումից հետո հայտնվեց հիվանդանոցում:

Ընկերներն ասում են, որ ամուսնալուծությունից հետո Մուրը ծանր ապրումներ ուներ , ինչի պատճառով էլ միայն էներգետիկ ըմպելիքներ ու հաբեր էր կուլ տալիս : Այդ վիճակը հանգեցրեց անորեքսիայի  ու հերթական անգամ դերասանուհին ընկավ  հիվանդանոց: Ներկայումս նա լիրվ խորասուզվել է վերականգնողական պրոցեսի մեջ ու շրջապատված է շատ մտերիմ մարդկանցով:

Աղբյուրի տեղեկության  համաձայն,   ներկայումս դերասանուհին չի շտապում Հոլիվուդ վերադառնալ:

Դիտվել է 1275 անգամ:
Print Friendly

Leave a Reply