Ավստրալիայում ջրհեղեղի պատճառով 1500 մարդ է տարհանվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 2, 2012 14:37

Ավստրալիայում հորդառատ անձրևների պատճառով 1500 մարդ է տարհանվել, նույնքանն էլ  պատրաստվում են լքել իրենց տները:

Տուժած շրջանը Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսն է, որտեղ վերջին 125 տարվա  ընթացքում գրանցված ամենաուժեղ ու հորդառատ տեղումները  մեկ գիշերում (100մմ) հանգեցրել են աղետալի վիճակի: Սոցիալական ծառայության աշխատակիցները ևս 1500-ին նախազգուշացրել են տարհանման հավանականության մասին: Ավստրալացիները հատկապես երկյուղում են Բարագամբա գետի արգելապատնեշի  համար, քանի որ այն 99% լցված է: Իշխանությունները պայքարում են ջրի  արտահոսքի դեմ: Օդերևութաբաններն ասում են, որ սպասվում են ևս 200մմ տեղումներ:

Նմանատիպ առատ տեղումներ 1886-ից հետո Ավստրալիայում չեն եղել:

Դիտվել է 1046 անգամ:
Print Friendly

Leave a Reply