Վահան Հովհաննիսյանը բանտի օրենքներով ասում է. «Մեզնից լավ տղերք ե՞ք…»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 2, 2012 13:25

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ խոսեց 100 % համամասնական ընտրակարգի անցնելու օրինագծի քվեարկության մասին: Նա նշեց, որ խորհրդարանը կարծես թե նորմալ խորհրդարանի է նմանվում, քանի որ կողմ և դեմ ձայների տարբերությունն այս օրինագծի քվեարկության ժամանակ մեծ չէր, ինչը սովորաբար լինում է: Նա ուշադրություն հրավիրվեց նաև այն հագամանքի վրա, որ մեծամասնական ընտրակարգով խորհրդարան եկած շատ պատգամավորներ նույնպես կողմ քվեարկեցին 100 % համամասնական ընտրակարգի անցնելուն:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի քննարկման ժամանակ էլ, ըստ Հովհաննիսյանի, խորհրդարանական մեծամասնության շարքերից  հարցի վերաբերյալ հնչեցին «խոհեմ և ոչ թե հլու-հնազանդ» ելույթներ:

Ի պատասխան «Անկախ»-ի դիտարկմանը, թե Հովհաննիսյանը, փաստորեն, նորմալ է համարում խորհրդարանի այս քառօրյայի աշխատանքը, նա արձագանքեց. «Նախ նորմալ խորհրդարան ունենալու համար պետք է խորհրդարանը նորմալ ընտրվի,-ասաց նա,-իսկ երբ պատգամավորները սկսում են դժգոհել, գոռալ, թե ինչու են մեզ  վերահսկում, էս ինչ բանտի օրենքներ են և այլն, ես բանտի օրենքներով իրենց ասում եմ` մեզնից լավ տղերք ե՞ք, որ դուք կարաք 2 անգամ քվեարկել, մենք` 1»:

Այնուհետև Հովհաննիսյնաը խոստովանեց, որ խորհրդարանում աշխատանքային մթնոլորտը շատ ծանր է, իսկ այն դրական էլեմենտներըը, որոնց մասին ինքն է խոսում, ընդամենը դինամիկայի առանձին դրվագներ են, որոնք դրական արդյունք դժվար թե տան. «Թե ինչ կլինի հաջորդ խորհրդարանում այս ժառանգությամբ, Աստված գիտի»,-հոգոց հանեց նա:

Դիտվել է 915 անգամ:
Print Friendly

Leave a Reply