Իրինա Զիրոյանի սպանությունը կարող էին պատվիրել Մոսկվորեցկայա շուկայի մասնաբաժնի համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 2, 2012 13:17

Քննիչները ենթադրում են, որ 52-ամյա գործարար Իրինա Զիրոյանի սպանության պատճառ է դարձել  Մոսկվորեցկայա շուկայի կանոնադրական կապիտալի խոշոր մասնաբաժինը:

Հիշեցնենք, Իրինան 2003թ. սպանված մայրաքաղաքային շրջանի ամենաազդեցիկ եւ դաժան «Օրեխովսկի» հանցագործ խմբավորման անդամ, քրեական հեղինակություն Գեւորգ Զիրոյանի այրին էր:

Ամուսնու մահից հետո Իրինան դարձել է ամուսնու վերահսկած մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարը, նրան նաեւ բաժին է հասել քաղաքի ամենախոշոր շուկաներից մեկի`  Մոսկվորեցկայայի բավական պատկառելի մասնաբաժին,  LifeNews-ին պատմել է քննչական շրջանակների աղբյուրը:

Հետաքննությունը ենթադրում է, որ Իրինային կրակողը հիմնովին պատրաստված էր եւ տեղեկացված կնոջ գործողությունների մասին: Թիկնապահն էլ պարզապես հանգամանքների զոհ է դարձել:

Միաժամանակ Իրինա Զիրոյանի հարազատները համամիտ չեն հետաքննության վարկածին, նրանք ենթադրում են, որ սպանության հետեւում ընտանիքի անդամներից մեկն է կանգնած:

Կնոջ մահից մի քանի ժամ անց նրա  բջջային հեռախոսին պատասխանած հարազատներից մեկը հայտարարել է, որ հարկավոր է փաստաթղթերով ճշտել, թե ով է ժառանգելու սպանված կնոջ ունեցվածքը:

Իրինայի հարազատների խոսքով`կինը ամուսնու եւ որդու մահից հետո զբաղվում էր սեփական ոչ մեծ բիզնեսով` գեղեցկության սրահով եւ մի քանի շինություններ վարձով տալով: Ընտանեկան գործից նա հրաժարվել էր, իսկ Մոսկվորեցկայա շուկայի հետ ոչ մի առնչություն այլեւս չուներ:

Սպանության օրը Իրինային տեսած կամ նրա հետ հեռախոսով զրուցած հարազատները հայտնել են, որ Իրինայի պահվածքը սովորական էր, ձայնը` հանգիստ: Տագնապի եւ անհանգստության ոչ մի նշան չի եղել:

 

News.am

Դիտվել է 1342 անգամ:
Print Friendly

Leave a Reply