Ձյան ծանրությունից փլուզվել է ավտոտնակի տանիքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 2, 2012 12:57

Մարտի 1-ին Արագածոտնի մարզի Քուչակ գյուղից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06.00-ի սահման­ներում փլուզվել է նույն գյուղի բնակիչ Գևորգ Գևորգյանին պատկանող ավտոտնակի տանիքը` 60 քմ մակերեսով, որի  կառուցատարրերն ընկել են ավտոտնակում կայանված «ԳԱԶ 3110» մակնիշի 23 ՍՍ 899 պ/հ ավտոմեքենայի վրա:

Ըստ նախնական գնահատման՝ փլուզման պատճառ է դարձել տանիքին կուտակված ձյան շերտի ծանրությունը:

Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանի քաղաքաշինության բաժինը:

Դիտվել է 743 անգամ:
Print Friendly

Leave a Reply